Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նիկոլ Փաշինյանի մեծ բլեֆը՝ Ակադեմիական քաղաք

Նիկոլ Փաշինյանի մեծ բլեֆը՝ Ակադեմիական քաղաք
28.08.2024 | 12:54

Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները սուտ դուրս եկան։ Նրա մեծ բլեֆը Ակադեմիական քաղաք կոչվածն է։ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նկար է տեղադրել ու գրել․ «Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն: Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք: Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես»:

Նիկոլ Փաշինյան, որքա՞ն է նախագծի արժեքը՝ քանի՞ միլիարդ դոլար, ո՞ւմ փողերն են դրանք, ե՞րբ պետք է սարքվի ակադեմիական քաղաքը, դու այն ժամանակ որտե՞ղ ես լինելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5595

Մեկնաբանություններ